29/06/2017 15:33
Վատիկանի գանձապետը մեղադրվում է անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների համար
Ավստրալիայի կարդինալ Ջորջ Փելը, որն զբաղեցնում է Վատիկանի գանձապետի պաշտոնը, մեղադրվում է անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների համար, հայտնել է Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ խոսքը վերաբերում է բազմաթիվ էպիզոդների, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում:
Ինչպես նշվել է, կարդինալը, որն այժմ ապրում է Հռոմում, պետք է Մելբուռնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:
Քահանան կտրականապես հրաժարվում է ընդունել մեղադրանքները և մտադիր է պաշտպանել իր բարի անունը, նշել են Սիդնեյի արքեպիսկոպոսի դիվանատանը:
Ոստիկանությունը Փելի նկատմամբ հետաքննությունն սկսել է անցյալ տարվա հուլիսին: Իրավապահ մարմիններում հայտարարել են, որ նա մասնակցել է անչափահասների բռնաբարմանը: 2015 թվականին նրան մանկապիղծների հանցագործությունների թաքցման մեղադրանք են առաջադրել:
Փելն Ավստրալիայում ապրել է 2001-ից մինչև 2014 թվականը, իսկ այնուհետև տեղափոխվել Վատիկան:
Վատիկանի գանձապետ կարդինալ Փելը համարվում է երրորդ պաշտոնատար անձը կաթոլիկ եկեղեցում: