29/06/2017 13:17
«Ամառային» ավանդ Կոնվերս Բանկում
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս ժամկետով «Ամառային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից: Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, իսկ Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10.5%: Ըստ որում, ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ավանդի ներդրման պահին:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված սակագնով, ինչպես նաև ներդրված ավանդի գումարի մինչև եռապատիկի չափով վարկային քարտ ստանալու հնարավորություն կընձեռվի», - ասացին բանկում:
Վարկային սահմանաչափը տրամադրվելու է 0% տարեկան դրույքաչափով, առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով, որից 3 ամիսը արտոնյալ ժամանակահատվածն է: Դա նշանակում է, որ վարկի մարումը սկսվելու է վարկավորման չորրորդ ամսից:
Վարկային սահմանաչափը հնարավոր է օգտագործել ամառային հանգստի կազմակերպման համար՝ ConverseQvota ակցիայի շրջանակներում՝ բանկի գործընկերների ցանցում:
«Սա Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկն է, որն ավանդատուներին հնարավորություն կտա եկամուտ ստանալ խնայողությունների հաշվին, և, զուգահեռաբար, օգտվելով վարկավորումից, ամառային հանգիստը անցկացնել լավագույն պայմաններում», - եզրափակեցին բանկում:
«Ամառային ավանդ»-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ConverseQvota ակցիայի մանրամասներին և գործընկերային ցանցին՝ այստեղ: