29/06/2017 14:16
ԱՄՆ-ն հայտնել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն 500 հազար դոլարով կրճատելու մասին
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է համաշխարհային կազմակերպության ծախսերի կրճատման հարցում առաջին հաջողությունների մասին. խաղաղապահ գործողությունների բյուջեն կրճատվել է ավելի քան կես միլիոն դոլարով, հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ի ջանքերը հանգեցրեցին այն բանին, որ ՄԱԿ-ի բյուջետային կոմիտեն զգալիորեն կրճատեց խաղաղապահ գործունեության ամենամյա բյուջեն՝ ավելի քան կես միլիոն դոլարով՝ ՄԱԿ-ին դրդելով ավելի արդյունավետորեն կատարելու իր մանդատները»,- ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Խաղաղապահ գործողությունների համար ՄԱԿ-ի ծախսերը կազմում են 7,9 միլիարդ դոլար, այս գումարի 28,5 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ վճարները պետք է կազմեն 25 տոկոսից ոչ ավելի: Ավելի վաղ հաղորդվել է, որ խաղաղապահ գործունեության բյուջեի շուրջը բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը պնդել է մեկ միլիարդ դոլարով դրա կրճատումը: Այսպիսով, գումարը կկրճատվի մինչև 7,3 միլիարդ դոլար: