29/06/2017 19:12
Էնդի Մարեյը ազդրի վնասվածքի պատճառով հրաժարվել է Հարլինգեմ խաղին մասնակցելուց
Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը ազդրի վնասվածքի պատճառով հրաժարվել է հունիսի 30-ին Հարլինգեմում կայանալիք ցուցադրական խաղին մասնակցելուց, փոխանցում է Sports.ru-ն:
Բրիտանացին այսօր բաց է թողել մարզումը:
«Ցավում եմ, սակայն ստիպված եմ հրաժարվել հանդիպումից: Ազդրս դեռ ցավում է, այդ իսկ պատճառով ինձ երկու օր հանգիստ անհրաժեշտ կլինի», - հայտարարել է Մարեյը:
Երկուշաբթի բրիտանացին կսկսի Ուիմբլդոնում նախորդ տարվա տիտղոսի պաշտպանությունը: