29/06/2017 18:50
Հայկ Մարտիրոսյանը` շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթող
Ջերմուկում ավարտվել է շախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը: Եզրափակչում, միանգամից երեք շախմատիստ 9 հնարավորից վաստակել է 7-ական միավոր:
Առաջ անցնելով գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից (Հայաստան) և Անդրեյ Ժիգալկոյից (Բելառուս)` լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Մոտ ապագայում Հայկ Մարտիրոսյանը պետք է միջազգային գրոսմայստերի կոչում ստանա:
Ասրյանի հուշարցաշարին մասնակցել է 13 երկրի 92 շախմատիստ, այդ թվում 21 գրոսմայստեր: