30/06/2017 13:35
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Ավստրիայում
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Ավստրիայում՝ հուլիսի 11-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
«Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Սպասվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ներգրավված միջնորդները ևս կմասնակցեն հանդիպմանը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Այսօր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել հուլիսին Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: