30/06/2017 09:41
Սերժ Սարգսյանը խոսել է ակնարկներով. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է, որ երեկ Սերժ Սարգսյանը, կառավարության նիստը վարելով, քաղաքական նոր շրջափուլի հիմք է դրել։
«Նա վերստին չի բացել խաղաքարտերը, հստակ չի ասել, թե վարչապետի պաշտոնում 2018-ին ով է լինելու, խոսել է ակնարկներով։ Ասում են նաև, որ թեև նախագահն այս պահին լիարժեք վստահություն է հայտնել վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ խաղաքարտերը նույնպիսի դասավորություն կունենան վճռորոշ 2018-ին։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ հնարավոր է այս պահին վարչապետի զգոնությունը թուլացնելու նպատակ է հետապնդում, ահա և փափուկ բարձ են դնում գլխի տակ», - գրել է թերթը: