30/06/2017 11:27
Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի. Էդվարդ Նալբանդյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը ԼՂՀ-ն բանակցային սեղանին վերադարձնելու համար:
Նախարարն ընդգծեց, որ հարցի պատասխանը նշված է ԵԱՀԿ գրասենյակում պահ դրված բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում:
«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի», - ասաց նախարարը։