30/06/2017 16:02
Մեր առաջնահերթություններում սահմանամերձ գոտու անվտանգ շինությունների կառուցումն է. ԱԻ նախարար
Խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են գտնվում ապաստարանները:
«Մեր քարոզարշավի ժամանակ Երևանում հանդիպեցինք ապաստարանների, որ բետոնե շերտով էին ծածկված, ավտոտնակներ էին կառուցվել դրանց վրա։ Ինչ-որ մոնիթորինգ կա՞ դրանց վերականգնման կամ նորերի կառուցման առումով», - հարցրեց Գորգիսյանը:
Նախարարն ընդգծեց, որ Երևանում և սահմանից հեռու գտնվող որոշ բնակավայրերում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում ու վերականգնվում:
«Մետրոպոլիտենն էլ իր խնդիրն է կատարում: Մեր առաջնահերթություններում այս պահին սահմանամերձ գոտու անվտանգ սենյակների կամ շինությունների կառուցումն է: Ամբողջ ֆինանսական ներդրումները գնալու են այդ ուղղությամբ», - հավելեց Դավիթ Տոնոյանը: