30/06/2017 15:44
Կոնֆեդերացիայի Գավաթի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը ջախջախել է Մեքսիկային
Գերմանիայի հավաքականը Կոնֆեդերացիայի Գավաթի կիսաեզրափակչում խոշոր՝ 4:1, հաշվով պարտության է մատնել Մեքսիկային, փոխանցում է RG.ru-ն:
Գերմանիայի ֆուտբոլիստ Լեոն Գորեցյան հանդիպման 6-րդ և 8-րդ րոպեներին գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակը:
Այժմ Գերմանիայի հավաքականը հուլիսի 2-ին Կոնֆեդերացիայի Գավաթի եզրափակչում կհանդիպի Չիլիի հետ: