01/07/2017 09:52
Հնաբնակ պատգամավորները զվարճացել են ԲՀԿ-ական նորաթուխ պատգամավորի վրիպման վրա. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։
Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։ Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։
«Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնախարարի հետ, սակայն սա չի խանգարել, որպեսզի հնաբնակ պատգամավորները զվարճանան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա», -հավելել է թերթը։