01/07/2017 09:43
Աշխատանքի պետական տեսչությունը, հնարավոր է, վերականգնվի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Կառավարությունը մտադիր է հերթական հետողորմյան անել։ Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, ապա՝ 2013-ին, կառավարության որոշմամբ վերցվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ։
Միաձուլման արդյունքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչություն: Ի տարբերություն նախկինի, Առողջապահական պետական տեսչությունը շատ չնչին մասով էր մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին: Առաջիկայում վերականգնվելիք տեսչությունում էլ գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը»: