01/07/2017 14:46
Չավին համոզում է Ինյեստային տեղափոխվել Քաթար
«Ալ Սադում» հանդես եկող կիսապաշտպան Չավին փորձում է համոզել «Բարսելոնի» ֆուտբոլիստ Անդրես Ինյեստային տեղափոխվել Քաթար, փոխանցում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն` Քաթարի ղեկավարությունը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին հրավիրելով` ԱԱ-2022-ը գովազդելու համար: Ինյեստային կառաջարկվի ֆինանսական տեսանկյունից ծայրահեղ ձեռնտու պայմանագիր:
Կատալոնական ակումբի հետ կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: