03/07/2017 18:02
Կնոջ հագուստով մահապարտը փախստականների իրաքյան ճամբարում 14 մարդ է սպանել
Կնոջ հագուստով մահապարտ-ահաբեկիչն Իրաքի Անբար նահանգում գտնվող փախստականների ճամբարի անցակետի մոտ ինքն իրեն պայթեցրել է, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Al Jazeera-ին:
Արդյունքում զոհվել է 14 մարդ, ևս 13-ը՝ վիրավորվել:
Հարձակումն իրականացվել է կիրակի՝ հուլիսի 2-ին: Զոհերի թիվն ավելի մեծ կլիներ, եթե ոստիկանության սպաներից մեկը չփորձեր ոչնչացնել ահաբեկչին:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը: