03/07/2017 10:41
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,33 տոկոսով՝ հասնելով 46,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթիսեպտեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,16 տոկոսով՝ հասնելով 48.85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: