03/07/2017 12:59
Արթուր Աբրահամը պատրաստ է առաջիկա մենամարտին
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 37-ամյա Արթուր Աբրահամն (46-5-0, 30 նոկաուտ) արդեն պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Լոնդոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։
Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: