04/07/2017 09:49
Մեղվի խայթոցից Կապանում 59-ամյա տղամարդ է մահացել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Կապանում մեղվի խայթոցից մարդ է մահացել: 59-ամյա տղամարդուն մեղուն խայթել է հողամասում գործ անելիս:
«Մահը կայծակնային վրա է հասել, անգամ չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց: Ասում են, թե հնարավոր է մահվան պատճառն ալերգիան լինի: Կապանի հիվանդանոցից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե իրավասու չեն», - հավելել է թերթը: