04/07/2017 13:44
Բանգլադեշի տեքստիլի գործարանում պայթյուն է որոտացել
Դաքքայի ծայրամասում պայթել է ջրատաքացուցիչ կաթսա: Պայթյունին հաջորդել է հրդեհ, կրակը տարածվել է գործարանի հարևանությամբ գտնվող տներում, տեղում մահացել է 6 մարդ, ևս երկուսը՝ հիվանդանոցում:
Զոհերի թվում են գործարանի մոտակայքով անցնող մարդիկ: Տեքստիլի արտադրամասը հուլիսի 3-ին փակվել էր, ներսում գտնվում էին կաթսայի տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակիցները:
Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է մոտ 50 մարդ: Նրանք ստացել են բեկորային վերքեր: