04/07/2017 14:00
Բոնուչչին հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոն»
«Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվելու «Բարսելոն», փոխանցում է Sovsport.ru-ն:
Իտալիայի հավաքականի պաշտպանը մերժել է կատալոնական ակումբի առաջարկը և որոշել մնալ A խմբում:
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: «Յուվենթուսի» հետ պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:
Իտալիայի առաջնության 2016/17 մրցաշրջանում Բոնուչչին անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: