04/07/2017 14:35
Առաջին անգամ Հայաստանում է գտնվելու Մոնտեսսորի միջազգային ասոցիացիայի ռուսաստանյան ներկայացուցչության նախագահ Կոնստանտին Սումնիտելնին
Բացառիկ իրադարձություն. առաջին անգամ Հայաստանում է գտնվելու AMI-ի (Մոնտեսսորի միջազգային ասոցիացիա) ռուսաստանյան ներկայացուցչության նախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոնտեսսորի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Սումնիտելնին, որը հայաստանյան նորաբաց Մոնտեսսորի ասոցիացիայի հետ համատեղ 2017 թ. հուլիսի 17-21-ը կանցկացնի հնգօրյա դասընթաց «Մարիա Մոնտեսսորիի մանկավարժական համակարգի հիմունքները» թեմայով։
Դասընթացի ավարտին կտրվի պետական նմուշի վկայական։
Տեղերը սահմանափակ են։ Գրանցման վերջնաժամկետն է` 2017 թ. հուլիսի 10-ը։ Մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար զանգահարել 091 209 622 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10։00-18։00-ը։