04/07/2017 09:45
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շտուտգարտ»
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը տեղափոխվել է «Շտուտգարտ»:
19-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ: Նշվում է, որ տեղափոխության նախաձեռնողը եղել է Բունդեսլիգայի նորեկի գլխավոր մարզիչ Հանես Վոլֆը:
Գալստյանը 2014 թվականին Երևանի «Միկայից» տեղափոխվել էր «Հոֆենհայմ»: Վերջինիս պատանեկան թիմերում 2 տարի անցկացնելուց հետո կիսապաշտպանը միացել էր «Բոխումին»: