05/07/2017 09:30
Արմեն Մարտիրոսյան. Մարդիկ կան՝ իրենք են միակ ճիշտը. «Փաստ»
«Փաստ»-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ չնայած «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց՝ «Ժառանգությունն» այսօր որևէ ուժի հետ չի բանակցում ու քաղաքական կոնսուլտացիաներ չկան։
«Եթե կցանկանան միավորվել բոլորով, մենք պատրաստ ենք մաս կազմել, չեմ ցանկանա, իրենց խնդիրն է։ Մարդիկ կան, որոնք ընդունում են էդ գաղափարը, մարդիկ կան՝ իրենք են միակ ճիշտը։ Մի խոսքով՝ նորմալ հայկական իրավիճակ է», - նշել է Մարտիրոսյանը՝ հակադարձելով «Ժառանգության» հասցեին հնչած գնահատականներին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։