05/07/2017 15:21
Նալբանդյանի և Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին հայտարարությունը մնում է ուժի մեջ. Բալայան
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին հայտարարությունը մնում է ուժի մեջ, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հանդիպման մասին արտգործնախարարի հայտարարության մեջ այս պահին փոփոխություն չկա», - նշեց նա:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հուլիսին, հնարավոր է, տեղի ունենա իր հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: