05/07/2017 11:45
Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն և ոչինչ չի տալիս. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխալի գյուղի մոտ նոր բռնության դեպքերի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի՝ այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Մինսկի խումբը հրատապ կերպով կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն և ոչինչ չի տալիս: Այս երկարատև հակամարտության լուծման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է», - նշված է համանախագահների հայտարարության մեջ: