05/07/2017 15:34
Նախարար Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հեռախոսազրույցների ընթացքում նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրավիճակը», - գրել է Բալայանը:
Այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի փոխանցում:
During phone conversations with OSCE MG co-chairs, FM #Nalbandian presented the situation after #Azerbaijan|i provocation. pic.twitter.com/JhikDVyiM9
— Tigran Balayan (@tbalayan) 5 июля 2017 г.