05/07/2017 13:18
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.19 տոկոսով՝ մինչև 46.98 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.24 տոկոսով՝ մինչև 49.53 դոլար՝ մեկ բարելի դիմաց: