05/07/2017 12:37
Ռուսաստանը երկարաձգել է պարենի ներկրման արգելքը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենի ներկրման արգելքը երկարաձգող փաստաթուղթ է ստորագրել։ Արգելքը վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին, փոխանցում է РИА Новости-ն։
Սահմանափակումները վերաբերում են ԱՄՆ-ին, Եվրամիության երկրներին, Կանադային, Ավստրալիային, Նորվեգիայի Թագավորությանը, Ուկրաինային, Ալբանիային, Չեռնոգորիային, Իսլանդիային և Լիխտենշտեյնին։
Միևնույն ժամանակ, պատասխան տնտեսական միջոցները տարածվում են առանձին պետությունների վրա՝ հաշվի առնելով պատժամիջոցների ռեժիմին նրանց ներգրավվածության մակարդակը։