Հայաստանի հարուստ մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում Եվրոպայում.Կոնստանտին Իշխանովը՝ «Արմենիա» մրցույթ-փառատոնի և հայկական արմատների մասին

05/07/2017 17:20

Հայաստանի հարուստ մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում Եվրոպայում.Կոնստանտին Իշխանովը՝ «Արմենիա» մրցույթ-փառատոնի և հայկական արմատների մասին


Հուլիսի 4-12-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ փառատոնը, որին մասնակցում են նաև մեծահամբավ երաժիշտներ: Այն դաշնամուրային ուղղվածություն ունի, որի երկու փուլի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից՝  Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իրանից, Սիրիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Վրաստանից ժամանած մինչև 34 տարեկան երիտասարդ դաշնակահարներից յուրաքանչյուրը կփորձի լավագույնի տիտղոսին արժանանալ:

Մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո է (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո և հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո):

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է հայտնի 5 երաժիշտ-կատարող աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթի ժյուրիի կազմը ղեկավարում է Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։

Լավագույն 5 դաշնակահարները բացառիկ հնարավորություն կստանան 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում:

Այս օրերին Հայաստանում է գտնվում նաև «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» նախագահ Կոնստանտին Իշխանովը, ում հետ էլ, առիթն օգտագործելով, զրույցել է Aysor.am-ը:

- Պարոն Իշխանով, ինչպես ծնվե՞ց փառատոնի հետ համագործակցելու գաղափարը:

- Նախ ասեմ, որ մեր հիմնադրամը ստեղծվել է Մալթայում: Հաջորդ տարի այդ կղզու մայրաքաղաք Վալետան լինելու է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը, որի կապակցությամբ Մալթայում սպասվում է մեծաթիվ աստղերի մասնակցությամբ խոշոր փառատոն: Դրա շրջանակում կազմակերպվելու է մեծ մրցույթ, որն ունենալու է աշխարհում ամենամեծ մրցանակային հիմնադրամը՝ մոտ 200 հազար եվրո: Դրան անհնար է միանգամից մասնակցել. ամբողջ աշխարհում կազմակերպվելու է 11 մրցույթ, որի հինգ դափնեկիրները Մալթայի մրցույթին մասնակցելու իրավունք կստանան: Մենք հոգալու ենք մրցույթի ողջ ընթացքում նրանց 10-օրյա կեցության ծախսերը: Բնականաբար, նրանք հնարավորություն են ստանալու պայքարել այդ մրցույթում հաղթելու համար, որը ֆինանսական մրցանակից բացի ենթադրում է նաև համերգաշարի անցկացում:

- Այսինքն, երևանյան փառատոնը ինքնատիպ ընտրական մրցո՞ւյթ է:

- Այնքան էլ այդպես չէ, քանզի մեր կազմակերպած 11 մրցույթներից յուրաքանչյուրն առանձին ինքնուրույն փառատոն է: Երևանյան փառատոնը դրանցից մեկն է և ուղեկցվելու է ամենօրյա համերգներով, լինելու է լիարժեք մրցույթ: Մալթայի մրցույթի մասնակիցներին որոշելը երևանյան փառատոնի նպատակներից մեկն է միայն:

- Կարո՞ղ եք ասել, թե ովքեր են ներկայանալու երևանյան հանդիսատեսին և ո՞ւմ եք համարում ֆավորիտ:

- Գիտեք, այնքան էլ տեղյակ չեմ այդ հարցին, որովհետև, ամեն դեպքում, լինելու է 11 մրցույթ: Ընդ որում, հուլիսին համանման մրցույթներ են սպասվում նաև Իսպանիայում և Իտալիայում: Այնպես որ, առանձնակի չեմ հետևում մասնակիցների կազմին, դրա համար ունենք բարձր որակավորմամբ ժյուրի, որն էլ կատարելու է ընտրությունը: Իսկ ես ուրախ կլինեմ ծանոթանալու հինգ հաղթողների հետ:

- Երևանյան փառատոնից ունե՞ք հատուկ սպասելիքներ:

- Սա մեր հիմնադրամի կազմակերպած առաջին փառատոնն է Երևանում: Նախ, կցանկանայի անսահման երախտագիտությունս հայտնել երիտասարդական նվագախմբին և պարոն Սմբատյանին, որը մեզ հետ համատեղ կազմակերպում է այս միջոցառումը: Կարծում եմ, հրավիրել ենք հայկական դասական երաժշտության շատ երևելիների՝ և՛ Նարեկ Հախնազարյանը, և՛ Նարեն, որոնք, ինչպես գիտեք, Ավստրիայում են, և՛ Լիլիթ Միրզոյանը, ով այժմ Գերմանիայում է… Ինձ թվում է՝ բավականին կարևոր է, որ նաև մեր փառատոնի շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում վերադառնալ այստեղ և հայ հանդիսատեսին ներկայացնել իրենց վարպետությունը: Պակաս կարևոր չէ, որ Մալթայում ներկայանալու հնարավորություն են ստանալու նաև երիտասարդ երաժիշտները: Աստված տա, որ նրանցից մեկը կարողանա հաղթել, և, միգուցե, ապագա աստղի հայտնաբերենք (ժպտում է. հեղ.):

- Ի դեպ, ձեր որդուն՝ Դմիտրի Իշխանովին, պատկերացնո՞ւմ եք փառատոններում:

- Նա դեռ 12 տարեկան է: Ներկայացնելով Մալթան՝ եղել է «Եվրատեսիլի» ամենաերիտասարդ մասնակիցը և դրանից հետո մեծ թվով հրավերներ ունի ողջ աշխարհից:    

- Հետաքրքիր է՝  ծնունդով որտեղի՞ց եք, հաճա՞խ եք լինում Հայաստանում:

- Ես Բաքու քաղաքում եմ ծնվել, հայտնի դեպքերից հետո մենք տեղափոխվեցինք նախ Մոսկվա, իսկ որոշ ժամանակ անց բնակություն հաստատեցինք Մալթայում:

- Որտեղ էլ առաջացավ հիմնադրամը ստեղծելու գաղափա՞րը:

- Այո, քանզի երեխաս զբաղվում էր դաշնակահարությամբ: Զավակս այնտեղ սկսեց լրջորեն զբաղվել այդ արվեստով… Երաժշտության պրոֆեսորների մեծ հոսք նկատվեց, իսկ Մալթան այն երկիրը չէր, որ հրապուրեր մեծ թվով հայտնի երաժիշտների: Երբ սկսեցին ժամանել, հիացած էին երկրով և մտածեցին փառատոն անցկացնելու մասին: Այդպես էլ ինձ մոտ առաջացավ գաղափարը, որն աստիճանաբար իրականություն դարձավ: Այժմ, հիմնադրամն ուրույն տեղ է զբաղեցնում Մալթայի մշակութային կյանքում: Հիմա իրականացնում ենք Ռուսաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակին նվիրված հետաքրքիր նախագիծ՝ բալետ՝ Մեծ թատրոնի մենակատարների մասնակցությամբ: Կան և բազում այլ հետաքրքիր նախագծեր, որոնց մասին առայժմ չեմ բարձրաձայնի, բայց շուտով Երևան կժամանեն մեծ թվով մարդիկ:

- Այդ նախագծերում ընդգրկվա՞ծ են հայ երաժիշտներ:

- Անշուշտ: Օրինակ, անցյալ տարի Մալթայում անցկացված միջազգային փառատոնին մասնակցում էին հայ հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Կոնստանտին Օրբելյանը, Նարեկ Հախնազարյանը, Նարե Արղամանյանը, Սերգեյ Բաբայանը, Նիկիտա Մնդոյանցը… Հաջորդ տարի նախատեսվում է ինչպես երիտասարդական նվագախմբի, այնպես էլ Հայաստանից դասական երաժշտության շատ կատարողների մասնակցությունը: Հիմնադրամը զբաղվում է նաև ֆոլկլյորային և վոկալի փառատոնների կազմակերպմամբ: Այս տարի հրավիրել ենք երիտասարդ երգչուհի Ռիտա Հովհաննիսյանին, ով մասնակցություն է ցուցաբերել «Եվրատեսիլին»: Լինելով հայ՝ ձգտում եմ Մալթայում կազմակերպվող բոլոր միջոցառումներին հնարավորինս լայնորեն ներգրավել հայրենակիցներիս:

- Հետաքրքիր է լսել ձեր կարծիքը Հայաստանում դասական երաժշտության ներկայիս վիճակի մասին:

- Կարծում եմ՝ դասական երաժշտության մեծ վարպետները Հայաստանի մեծ ժառանգությունն են: Հայաստանի հարուստ մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում Եվրոպայում: Հայտնի երաժիշտները Հայաստանի մշակութային դեսպաններն են աշխարհում: Դա անչափ կարևոր եմ համարում:

-  Պարոն Իշխանով, ինչպե՞ս եք նախատեսում անցկացնել ժամանակը Հայաստանում:

- Ամենևին էլ առաջին անգամ չեմ այստեղ: Արդեն հասցրել եմ ծանոթանալ բոլոր պատմամշակութային կոթողներին: Հայաստանում դժվար է վատ ժամանակ անցկացնել: Մնալու եմ մինչև փառատոնի ավարտը: Վստահ եմ, որ ես և բոլոր հյուրերը հաճելի ժամանակ կանցկացնենք:

-  Որտե՞ղ եք նախընտրում լինել Հայաստանում, ունե՞ք նախընտրած ճաշատեսակ:

- Պաշտում եմ համեղ սնվել: Իսկ առհասարակ, ինձ դուր են գալիս Գառնին և Գեղարդը, որոնք հարուստ պատմություն ունեն: Հետաքրքիր կլինի ևս մեկ անգամ այցելել Սևան ու Էջմիածին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը