05/07/2017 15:53
Ջոն Թերրի. Իմ նպատակն է՝ օրերից մի օր դառնալ «Չելսիի» մարզիչը
«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերրին խոստովանել է, որ ապագայում օրերից մի օր կցանկանար մարզչի կարգավիճակով գլխավորել ակումբը, փոխանցում է Sports.ru-ն:
«Դա իմ նպատակնէ: Ես և Ֆրենկ Լեմպարդն այդպիսի խոսակցություն ենք ունեցել: Արդյոք դա մեծ երազանք է: Ես միշտ էլ ցանկացել եմ լինել լավագույնը:
Եթե մարզչի կարիերայի խոսք է գնում, ապա միմիայն «Չելսի»: Անհավանական կլիներ, եթե հայտնվեի այնտեղ, սակայն գիտակցում եմ, որ այդպիսի ակումբներում նորեկներ չեն լինում», - ասել Թերրին:
Վերջերս Թերրին դարձել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ: