06/07/2017 11:04
Հայկական կողմը չի հրաժարվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից. Էդվարդ Նալբանդյան
Հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից, թե՛ ամենաբարձ մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին», - նշեց նախարարը:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում օրերս տեղի ունեցածի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Նալբանդյանն ասաց, որ համանախագհները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին:
«Մինչ այդ արձագանքը, մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ», - նշեց նա:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից հրապարակած մահացած երեխայի լուսանկարը չի կարող շահարկումների առիթ դառնալ, թե երեխայի մահվան մեջ մեղավոր է հայկական կողմը, Նալբանդյանը նշեց. «Այն մասով, որ ԱԳՆ-ն կարող էր մեկնաբանել հարցը, արդեն մեկնաբանել ենք»: