06/07/2017 09:26
Գուրգեն Արսենյանը կարտագաղթի ԱՄՆ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։
Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան․ խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին։ Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները։
Արսենյանի խոսնակ Շուշան Դանիելյանից թերթին տեղելացրել է, որ նախկին պատգամավորը երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր։