06/07/2017 10:20
ԱԺ-ն հաստատեց 2017 թվականին Սևանից 270 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելու նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը:
Օրենքն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ ձայնով, դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
Սևանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակը սահմանված է մինչև 170 մլն մ3, մինչդեռ, ԱԺ ընդունած նախագծի համաձայն, 2017-ի համար սահմանվեց այս տարի Սևանից բաց թողնել 270 մլն մ3 ջուր՝ գյուղատնտեսության ոլորտում առկա ոռոգման խնդիրները լուծելու համար: