06/07/2017 13:11
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,75 տոկոսով՝ հասնելով 45,47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,73 տոկոսով՝ հասնելով 48.14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: