06/07/2017 20:57
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԱՀՀ ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ավանդական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ամառային կամավորական ծրագրի մասնակիցներին՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։
ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել ԱՀՀ հետ հաստատված համագործակցությունը և նշել ամառային կամավորական ծրագրի կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքի երիտասարդներին այցելել նաև Արցախ և համակողմանի պատկերացում կազմել մեր երկրում առկա իրողությունների ու արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ։
Հյուրերի խնդրանքով կատարել երկրի արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։