06/07/2017 13:07
Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ. Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի (armradio.am) կայքը։
«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների միջոցով և այլն», - ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։
«Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար և ինչ նպատակներով են ղեկավարվել, երբ արգելափակել են կայքը։ Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ»,- նշել է նա: