06/07/2017 13:10
ԱՄՆ դեսպանատունը Բաքվում իր քաղաքացիներին կոչ է արել պահպանել անվտանգության միջոցները
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին անվտանգության բարձր միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով դիվանագիտական առաքելության շենքի մոտ հնարավոր բողոքի ակցիաների հետ կապված, հատնում է РИА Новости-ն:
Դեսպանատան տվյալով՝ սոցցանցերում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում նախատեսվում են բողոքի ակցիաներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) դեսպանատների շենքերի մոտ:
«Դեսպանատունը տեղեկացվել է սոցցանցերում հայտնված տեղեկության մասին: Կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին ուժեղացնել անձնական անվտանգության միջոցները և ուշադիր լինել», - ասվում է Facebook-ում դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: