06/07/2017 10:17
Հայկական պոմիդորի արտահանումը 15 տոկոսով աճել է. Վալովայայի կանխատեսումները Հայաստանի մասով լավատեսական են
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան այսօր լավ տրամադրություն ուներ և նախապես ասաց, որ վատ բաների մասին չի խոսելու։
«Ես այսօր միայն լավ բաների մասին եմ խոսելու», - Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների ամփոփման մասին սեմինարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վալովայան։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է։
«Ես միշտ հետևյալ օրինակն եմ բերում՝ վերցրեք 2016 թվականի իրավիճակը, երբ փոխադարձ առևտրաշրջանառությունը հինգ երկրների միջև շարունակ նվազել է, իսկ ահա Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է։ Օրինակ՝ Հայաստանից արտահանումը 2016-ին ԵԱՏՄ տարածք ավելի քան 50 տոկոսով աճել է։ Պատկերացրեք, և սա այն դեպքում, երբ տնտեսական իրավիճակը շատ ծանր էր», - ներկայացրեց Վալովայան։
Նրա խոսքով՝ արտահանման աճը կատարվել է գյուղմթերքների թեթև արդյունաբերական ապրանքների հաշվին։
«Օրինակ՝ պոմիդորի արտահանումը 15 տոկոսով աճել է, խաղողի արտահանումը՝ 10 տոկոսով։ Մենք նույնը տեսնում ենք նաև 2017 թվականի մասով՝ 25 տոկոսով այս տարի արտահանումն աճել է. մեզ դա ուրախացնում է», - ասաց Վալովայան։