06/07/2017 13:10
Վարազդատ Հարոյանը կարիերան շարունակելու է «Ուրալում»
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան շարունակելու է «Ուրալում»:
Եկատերինբուրգյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պայմանագիր է կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ: Համաձայնագրի ժամկետը նշված չէ:
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի կազմում Վարազդատ Հարոյանը մասնակցել է Սլովենիայում կայացած հավաքին ու ընկերական խաղերին:
Հարոյանը 7 տարի «Փյունիկում» անցկացնելուց հետո 2016 թվականի հունիսին տեղափոխվել էր իրանական «Փադիդե»: Նա կնքել էր 1 տարվա պայամանգիր, ուստի «Ուրալին» միացել է ազատ խաղացողի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ եկատերիբուրգցիների կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: