08/07/2017 09:14
Քննարկվում է Ոստիկանության ապագան. «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, կրճատվելու են նախարարությունները, վերանալու են առընթեր մարմինները։ Այս օրերին իշխանական կուլիսներում ինտենսիվ քննարկում են, թե ինչպես պետք է լուծվի ուժային կառույցների ճակատագիրը. գրել է «Հրապարակ»-ը:
«Քննարկվում է, որ, օրինակ, ոստիկանության համար ամենից հարմար կարգավիճակը կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմին լինելն է, ինչը բխում է նաև Սահմանադրության 159-րդ հոդվածից։ Ոստիկանությունում չեն ցանկանում դառնալ նախարարություն, որպեսզի ոստիկանապետն ԱԺ չգնա, հաշվետու չլինի, ստիպված չլինի ամբիոնից հարցերի պատասխանել, և այժմ լոբբինգ են անում ենթակա մարմին դ առնալու ուղղությամբ», - հավելել է թերթը։