08/07/2017 15:22
ԱՄՆ-ում առաջարկել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ
ԱՄՆ սենատի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսն առաջարկել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրինագիծ՝ երկրի կողմից միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրըխախտելու համար (ՓՄՀՀ):
«Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից միջուկային մարտագլխիկներով հրթիռների տեղակայումը լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետաքրքրությունների համար», - սենտորի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Ռոյսի խոսքով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար տարիներ անտեսում է ՓՄՀՀ պայմանագրի պարտավորությունները»: