08/07/2017 15:08
Եվրոպայի պատանի շախմատիստների առաջնություններում Հայաստանը միշտ մեդալակիրներ ունի. Զավեն Անդրեասյան
Հայաստանն ինչպես միշտ շախմատային շատ լավ ավանդույթներ ունի, իսկ երիտասարդ շախմատիստներն էլ շատ լավ կարողանում են դրանք պահպանել, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու- ընտրական կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր 2016 թ. ՀՀ չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն Զավեն Անդրեասյանը:
«Վառ ապացույց էր մեկ ամիս առաջ տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը մեր երիտասարդ շախմատիստների փայլուն ելույթը: Չորս պատանի շախմատիստ միանգամից միջազգային գորսմայստերի նորման լրացրեցին: Եվրոպայի պատանի շախմատիստների առաջնություններում Հայաստանը միշտ մեդալակիրներ ունի», - ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կիրականացներ շախմատի ոլորտում, Զավեն Անդրեասյանը պատասխանեց.
«Իմ գործը շախմատ խաղալն է, իսկ փոփոխություններն ու որոշումները կկայացնեն այն մարդիկ, ովքեր ավելի քաջատեղյակ են ոլորտից»:
Որպես կարևոր ձեռքբերում՝ Զավեն Անդրեասյանը նշեց այն, որ Երևանի բոլոր համայնքներում բացվել են շախմատի դպրոցներ: