10/07/2017 17:03
Արման Թաթոյանը դեմ է ՀՀ-ում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դեմ է բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծմանը.
«Առավել նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան դրա վերաբերյալ նոր ինստիտուտ ստեղծել: Հիմա մենք ԵՄ-ի հետ ինտենսիվ քննարկումներ ենք տանում՝ ներգրավելով ոլորտի ներկայացուցիչներին և առաջիկայում լուծում կունենանք», - խորհրդարանում ասաց Արման Թաթոյանը ՄԻՊ զեկույցից հետո՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, թե արդյոք ճիշտ չի լինի, որ ՀՀ-ում ստեղծվի բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ:
Միքայել Մելքումյանը չհամաձայնեց ՄԻՊ-ի արձագանքին՝ ասելով, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի կարիք, այնուամենայնիվ, կա:
«Թե անունը ոնց կլինի, չգիտեմ, բայց ձեռանարկատիրական իրավունքը պետք է տարբերվի», - ասաց Մ. Մելքումյանը:
Թաթոյանն էլ արձագանքեց, թե չի կարող ստեղծվել մարմին, որը կկատարի մյուս մարմնի գործառույթը:
«Դեմ եմ և կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանդրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի», - ընդգծեց Թաթոյանը: