10/07/2017 19:18
SilkWay Airlines-ը պատկանում է Ալիևի ընտանիքին
Business New Europe եվրոպական առցանց պարբերականը անդրադարձել է բուլղարական Anonymous խմբի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա լրագրող Դիլյանա Գայտանժիևայի հետաքննությանը, որտեղ բուլղարացի լրագրողը աղմկոտ փաստեր է հրապարակել ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերության վերաբերյալ:
Ինչպես նշվում է BNE IntelliNews-ի հրապարակման մեջ, առանց Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի համապատասխան թույլտվության, միջազգային իրավունքի խախտմամբ, ադրբեջանական SilkWay Airlines միլիարդավոր դոլարների ռազմամթերք է տեղափոխել տարբեր երկրներ: Որոշ դեպքերում այդ զենքերը այնուհետև հայտնվել են ահաբեկչական խմբավորումների ձեռքում և դարձել միջազգային հանցագործությունների գործիք:
Ի դեպ, 2016թ ապրիլյան պատերազմից օրեր առաջ գաղտնազերծված «Պանամյան փաստաթղթերում» նշվում էր, որ SilkWay Airlines-ը, ինչպես այդ երկրում շատ այլ խոշոր ընկերություններ, պատկանում է Իլհամ Ալիևի ընտանիքին: