10/07/2017 10:50
Հայաստանի և Սինգապուրի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կստորագրվի
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հուլիսի 11-13-ը Սինգապուրում (Սինգապուրի Հանրապետություն) մասնակցելու է «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին, հայտնում են քաղավիացիայի լրատվական ծառայությունից:
Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի ավիացիոն իշխանությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի ստորագրումը: