10/07/2017 15:03
Ադրբեջանից Մոսկվայում դժգոհ են. Էդուարդ Շարմազանով
Ադրբեջանի վերջին հնարանքները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չստացված շոուներ են հիշեցնում:
«Ավելին, ամբողջ լրահոսի մեջ մենք ոչ բավարար ուշադրություն դրաձրեցինք ՌԴ ԱԳՆ շատ խիստ գնահատականներին, որ Ադրբեջանում ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վայրի վերաբերմունք է ցուցաբերվում: Սա շատ խիստ մեսիջ է և խոսում է այն հանգամանքի մասին, որ Մոսկվայի և Բաքվի քաղաքական հարաբերությունները թևակոխել են ոչ բարենպաստ փուլ», - ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ այս ամենը փաստում է, այն մասին, Ադրբեջանից դժգոհ են Մոսկվայում: Վերջինս նաև ընդգծեց, որ Հայաստանի արտաքին դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի միջազգային հանրությունը ևս մեկ անգամ պրեսինգի ենթարկի Ադրբեջանին, որպեսզի իրականացնի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Առանց դրա մենք որևէ բանի մասին չենք կարող խոսել»:
Խոսելով Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ բերելու մասին՝ Շարմազանովը նշեց, թե վերջերս ՀՀ ԱԳՆ մակարդակով էլ հայտարարվել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների անհնար է որևէ պայմանագրի ստորագրում: