10/07/2017 11:14
Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է
Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է, Facebook-յան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Միայն Արցախի Մարտունու շրջանում 123 հեկտար թութունի ցանքատարածություններ կա, որից մոտ 70 հեկտարը՝ կաթիլային ոռոգման համակարգով. ջրի նվազագույն խնայողությունը՝ 5 անգամ։
Միայն վերջին 1 տարվա ընթացքում կաթիլային ճանապարհով ոռոգվող թութունի ցանքատարածություններն ավելացել են 2 անգամ:
Ի դեպ, թութունի 1 հեկտար ցանքատարածության վրա 10 մարդ է աշխատում: Միակ խնդիրը, որը ծխախոտագործները բարձրացնում են՝ աշխատուժի հարցն է»,-նշել է նա։