Վարուժան Ավետիսյանն ասել է, որ Սմբատ Բարսեղյանն է ոստիկան Արթուր Վանոյանի վրա կրակողը. Օսիպյանի ցուցմունքից

11/07/2017 09:45

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ Սմբատ Բարսեղյանն է ոստիկան Արթուր Վանոյանի վրա կրակողը. Օսիպյանի ցուցմունքից


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես հայտնի է, գրեթե մեկ տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ճանաչվել է տուժող, քանի որ մի քանի օր շարունակ գնդում պահվել է որպես պատանդ։ Նրա ու ոստիկան մյուս պատանդների ազատման դիմաց, ըստ գործի նյութերի, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։

Այսօր, ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք մեղադրական եզրակացության՝ Վալերի Օսիպյանի ցուցմունքի հատվածը։

Նախ նա պատմել է՝ ինչպես է տեղեկացել, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. ասել է, որ Երևանի ոստիկանության կենտրոնի բաժնից ստացել է ահազանգ, որ ՊՊԾ գնդի վրա հարձակում է իրականացվել ու կան զոհեր և անմիջապես ծառայողական մեքենայով գնացել դեպի ՊՊԾ գունդ։ Արդեն այստեղ ոստիկանության մյուս աշխատակիցների մոտ եղած ռադիոկապից տեղեկացել է, որ զինված անձինք նույնպես օգտվում են նույն հաճախականությունից:

Ռադիոկապով լսելով նրանից երկուսի խոսակցությունը՝ հասկացել է, որ նրանցից մեկը Պավել Մանուկյանն է, ում ճանաչել է ցույցերից և հավաքներից՝ որպես Ժիրայր Սեֆիլյանի կողմնակցի: Ռադիոկապով դիմելով Պավելին՝ ներկայացել է, բացատրել նրանց գործողությունների անօրինական լինելը, դրանց հետևանքները և առաջարկել է դուրս գալ, վայր դնել զենքերը, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել:

Սակայն Պավել Մանուկյանն ընդունել է Օսիպյանի առաջարկը՝ հանդիպել որոշ հեռավորության վրա գտնվող «Քարերի աշխարհ» խանութի մոտ: Օսիպյանի հետ միասին հանդիպման վայր է գնացել ահազանգով դեպքի վայր եկած ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը։ Այսպես, պայմանավորված վայրում հանդիպել են Պավել Մանուկյանին, որի հետ եղել է նաև Սեդրակ Նազարյանը։ Վերջիններն Օսիպյանին ասել են, որ զոհեր չկան, իսկ վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն:

Նկատենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը սպանվել էր հենց խմբի անդամների՝ գունդ ներխուժելու ժամանակ։

Ինչևէ, հանդիպման վայր են եկել նաև Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) և Աշոտ Պետրոսյանը: Օսիպյանի ցուցմունքով՝ Սեդրակն Նազարյանը իր մոտից խլել է ռադիոկապի միջոցը և ասել, որ պետք է գնան գնդի տարածք, ապա բոլորը զենքի սպառնալիքով իրենց ուղեկցել են անցագրային կետ:

Մուտքի մոտ Աշոտ Պետրոսյանը պոկել է Օսիպյանի ուսադիրները, որից հետո նա Սեդրակ Նազարյանի, Մարտիրոս Հակոբյանի, Պավել Մանուկյանի և ևս մի զինյալի հետ զենքի սպառնալիքով, որ՝ չենթարկվելու դեպքում «կգյուլլեն», հրմշտելով իրենց ուղեկցել են հսկիչ-անցագրային կետ, որտեղ Աշոտ Պետրոսյանը սկզբում ձեռքով, ապա ինքնաձիգի խզակոթով հարվածել է ծոծրակի և ուսերի հատվածներին:

Այդ ընթացքում հասցրել է շրջվել ու երկու ձեռքով պահել գլուխը, որ հարվածները գլխին չդիպչեն: Օսիպյանը նաև պատմել է, որ անցակետում զինյալներն իրենց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել:

Ըստ Երևանի փոխոստիկանապետի ցուցմունքի՝ իրեն դուրս են հանել անցակետից և զենքի սպառնալիքով ստիպել, որպեսզի բարձրախոսով դիմի ոստիկաններին՝ հորդորելով, որ զենքերը ցած դնեն և միանան նրանց: Այդպես էլ արել է. վերցնելով բարձրախոսը՝ դիմել է ոստիկաններին՝ ասելով, որ չկրակեն այդ ուղղությամբ, որ զինված խմբի անդամները նույնպես չեն կրակելու: Նաև պատմել է, որ տեսել է գլխի վիրակապով մի մարդու ու իմացել, որ նա զինված խմբի անդամ Մխիթար Ավետիսյանն է՝ Պավել Մանուկյանի աներորդին։

Օսիպյանը գնդում չկրակելու շուրջ բանակցություններ է վարել խմբի անդամների և ոստիկանների միջև, կապի մեջ է եղել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի հետ:

Խոսակցության ընթացքում խմբի անդամներից հետաքրքրվել է, թե գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը գնդի տարածքո՞ւմ է, թե ոչ: Պավելին խնդրել է միասին գնալ Արթուրի աշխատասենյակ, ճանապարհին իրենց է միացել նաև խմբի անդամներից Տիգրանը:

Օսիպյանը պատմել է, որ մասնաշենք մուտք գործելուց հետո նկատել է պարկուճներ, պատերին՝ կրակոցների հետքեր, աշխատասենյակում՝ արյան հետքեր, իսկ հանգստի սենյակում տեսել է Արթուրի դիակը, որը գտնվել է մահճակալի մոտ՝ հատակին, պառկած դիրքում, գլուխը դեպի սանհանգույցի ուղղությամբ, հայացքով՝ դեպի առաստաղը: Դիակը ծածկված է եղել կապույտ սավանով:

Այնուհետև Պավլիկից հետաքրքրվել է, թե ո՞վ է սպանել Վանոյանին, սակայն Պավել Մանուկյանը պատասխանել է, որ չգիտի, թե սպանվածն ով է և ոնց է հայտնվել այդ սենյակում: Ըստ Օսիպյանի ներկայացրածի՝ Պավլիկը միաժամանակ խնդրել է սպանված ոստիկանի մասին որևէ մեկին չհայտնել: Պավլիկի խոսքերից հասկացել է, որ ոչ միայն նա, այլ բոլորն էլ քաջատեղյակ են Վանոյանի սպանված լինելու մասին: Այնուհետև վերադարձել են անցակետ, որտեղ նաև Մխիթարից փորձել է ճշտել, թե ո՞վ է սպանել Վանոյանին: Սակայն Մխիթարն ասել է, որ տեղյակ չէ, միաժամանակ պահանջել է, որ ոստիկաններին այդ մասին չհայտնի՝ լարվածություն չառաջացնելու համար: Այդուհանդերձ, նա հեռախոսակապով սպանության մասին հայտնել է Աշոտ Կարապետյանին:

Օսիպյանի ցուցմունքներից տեղեկանում ենք, որ պատանդի կարգավիճակում լինելով ՊՊԾ գրաված գնդում, նա փորձել է խմբի անդամներից տեղեկանալ, թե ո՞վ է սպանել Արթուր Վանոյանին։ Խոսել է խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի հետ, սակայն վերջինն ասել է, որ տեղյակ չէ։ Սմբատ Բարսեղյանից է փորձել հետաքրքրվել, թե ում կրակոցից է մահացել Վանոյանը, և Սմբատն ընդամենը պատասխանել է, որ չորսով են եղել ու այլևս խուսափել է հարցերին պատասխանելուց: Այդուհանդերձ, Օսիպյանն իր ցուցմունքում ասել է, որ Վարուժան Ավետիսյանից լսել է, որ Սմբատն է եղել Վանոյանի վրա կրակողը։

«Վարուժան Ավետիսյանը այդ հանգամանքը կապել է ապստամբության հետ՝ նշելով, որ ապստամբության ընթացքում ենթադրվում են նաև զոհեր: Այդ կերպ Վարուժանը փորձել է «արդարացնել» Վանոյանի սպանությունը», - իր ցուցմունքում նշել է Օսիպյանը։

Նաև պատմել է. «Զինյալներն անխնա վնասել ու ոչնչացրել են գնդի գույքը, աշխատասեղանները, մետաղյա պահարանները, դռներն ու լուսամուտները, հանդերձանքը, տեխնիկան, բոլոր համակարգիչների կոշտ սկավառակները հանել և կոտրել են: Պարբերաբար փորձարկել են գնդի սպառազինության մեջ մտնող հատուկ՝ լուսաձայնային, արցունքաբեր, ծխային միջոցները: Գնդում գտնված օրերին իրենք նույնիսկ անձնական կարիքները հոգալու համար տեղաշարժվել են զինյալների ուղեկցությամբ»:

Օսիպյանն իր ցուցմունքում նաև ներկայացրել է, թե խմբի անդամներից ով ինչ է արել ՊՊԾ գնդում. Պավել Մանուկյանը եղել է զինված խմբի ղեկավարներից, կրել է ինքնաձիգ և ատրճանակներ, տրամադրված է եղել՝ իշխանափոխության հասնելու համար վճռական քայլեր կատարելու, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, նույնպես տրամադրված է եղել վճռական քայլերի, Հովհաննես Հարությունյանը մշտապես վարել է գնդի հրամանատարի անձնական «Նիսան» մակնիշի ավտոմեքենան: Ասել է, որ խմբի ղեկավար կազմից Վարուժան Ավետիսյանը ևս տրամադրված է եղել իշխանության հասնելու համար վճռական քայլեր կատարելու, իսկ Արմեն Բիլյանը «խմբի անդամների շրջանում հեղինակություն էր», իսկ ահա խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը պարբերաբար հիշեցրել է, որ պայթեցնելու է իրենց:

Խմբի մյուս անդամները, ըստ Օսիպյանի, ևս իր և մյուս ոստիկանների նկատմամբ «չափազանց ագրեսիվ» են եղել։

Նկատենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հիմնական մասը ցուցմունքներ չեն տվել ու չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (մականունը՝ Դեդ)  որդու՝ Կարեն Հակոբյանի ցուցմունքը, որտեղ նա ներկայացրել էր, թե ինչպես է նախապատրաստվել ՊՊԾ գնդի գրավումը։

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Շարունակելի ...

 

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը