11/07/2017 14:44
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 11-ին Երևանի ժամանակով 19:00-ին:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։