11/07/2017 12:06
Վարդան Արամյանի պարտականությունները կդրվեն Ատոմ Ջանջուղազյանի վրա
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի օգոստոսի 4-ից մինչև 18-ը ներառյալ։
«Վարդան Արամյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի վրա»,-նշված է վարչապետի որոշման մեջ։