11/07/2017 12:53
Սահմանին երեկ զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Երեկ՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: